Լոնդոնում կայացած ՎԶԵԲ-ի Առևտրի Ֆինանսավորման ծրագրի (TFP) տարեկան ժողովի ժամանակ «ԱրմՍվիսԲանկն» արժանացել է 2 մրցանակի՝
ա) «2024 թվականիԱմենաակտիվ Թողարկող Բանկը Հայաստանում» (7-րդ անգամ),
բ) «2024 թվականի Տարվա Կանաչ Գործարք -Ջրային ոլորտի կատեգորիա»:
Մրցանակների շնորհումը վկայում է Առևտրի ֆինանսավորման ոլորտում ՎԶԵԲ-ի և Բանկի տարեցտարի ընդլայնվող արդյունավետ համագործակցության մասին:
Միջոցառման շրջանակներում կայացած պանելային քննարկման ժամանակ «ԱրմՍվիսԲանկի» Գործադիր տնօրենի տեղակալ Անժելա Բարսեղյանն անդրադարձ կատարեց «FCI Four corner» մոդելի ամրապնդման համագործակցությանը, դրա մասշտաբների մեծացմանը և միջսահմանային առևտրի անվտանգության աջակցմանը։
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ-ի կողմից:
Գրիգոր ՄՈՎՍԻՍՅԱՆ